Նիգերիացի աթեիստը եւ կրոնի բացահայտ քննադատը դատապարտվել է 24 տարվա ազատազրկման այն բանից հետո, երբ հիմնականում մահմեդական հյուսիսային Կանո նահանգում իրեն մեղավոր է ճանաչել սրբապղծության մեջ, հայտնում է CNN-ը։
Նրա փաստաբանի խոսքով՝ Մուբարաք Բալայի դեմ մեղադրանքները կապված են 2020թ․ ապրիլին Facebook-ում իսլամին քննադատող նրա մեկնաբանությունների հետ, որոնք Կանոյի իշխանությունները սրբապիղծ եւ կրոնը վիրավորող են համարել:
Կանոյի բարձր դատարանի դատավոր Ֆարուկ Լավանի հարցին, թե արդյոք իրեն ստիպել են ընդունել մեղադրանքի 18 կետերը, Բալան ասել է, որ դա իր կամքով է արել։
Նիգերիայի հումանիստական ասոցիացիայի ղեկավար Բալան, երկու տարի առաջ ձերբակալվել է հյուսիսային Կադունա նահանգում, այնուհետեւ նրան տեղափոխել են հարեւան Կանո նահանգ:





























