Պակիստանի Գերագույն դատարանն անօրինական է ճանաչել խորհրդարանը ցրելու վարչապետ Իմրան Խանի որոշումը, հաղորդում է AP-ը։
Որոշումն ընդունվել է քաղաքական խոշոր ճգնաժամի հետ կապված Գերագույն դատարանում քառօրյա լսումներից հետո։ Այժմ Խանը կբախվի օրենսդիրների կողմից անվստահության վոտումի։
Ընդդիմությունը հայտարարել է, որ 340-տեղանոց խորհրդարանում ունի 172 ձայն, ինչը բավարար է Խանին հեռացնելու համար այն բանից հետո, երբ նրա կուսակցության մի քանի անդամներ եւ կոալիցիոն հիմնական գործընկեր հրաժարական տվեցին։
Կիրակի օրը Խանը ցրել է խորհրդարանը եւ հիմք դրել արտահերթ ընտրությունների համար՝ մեղադրելով ընդդիմությանը ԱՄՆ-ի հետ համագործակցելու մեջ։





























