Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի մարզիչ Գուս Հիդդինկը կարիերայի ընթացքում մեծ հաջողությունների հասած ամենափորձառու մասնագետներից մեկն է, եւ ոչ միայն ակումբային, այլեւ հավաքականների մակարդակով։ Զարմանալի չէ, որ հենց այս պատճառով Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան իր հայացքն ուղղել է հոլանդացի մասնագետի կողմը։ Թուրքական ֆեդերացիայի ղեկավարները կարծում են, որ Հիդդինկն իդեալական փոխարինող կլինի հանգստի անցած Ֆաթիհ Թերիմին։ Սակայն հոլանդացին մերժել է Թուրքիայի ազգային հավաքականը ղեկավարելու հրավերը, հայտնում է REGNUM գործակալությունը։

Հիշեցնենք, որ Հիդդինկի եւ Ռուսաստանի ֆուտբոլային խորհրդի միջեւ կնքված պայմանագրի ժամկետը լրանում է 2010թ. ամռանը։ Ինքը՝ մարզիչը, հայտարարել է, որ չի որոշել ապագայի իր անելիքները։