Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին Ալժիր կայցեի՝ ռուսական բնական գազից հրաժարվելու ծրագրի շրջանակում:

Նշվում է, որ Ալժիրը համաձայնելու է 50 տոկոսով ավելացնել գազի՝ Իտալիա արտահանման ծավալը՝ համաձայնագրի շրջանակում, որը կստորագրվի վարչապետի այցի ժամանակ, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Ալժիրը կարող է արդեն 2022 թ. տարեկան 9-10 մլրդ խորանարդ մետրով ավելացնել Իտալիա իրականացվող մատակարարումները: Իտալիան 2021թ. մոտ 21 մլրդ խորանարդ մետր գազ է ստացել Ալժիրից: Դա աֆրիկյան երկիրը դարձրել է գազի ներկրման երկրորդ խոշոր աղբյուրը Ռուսաստանից հետո, որը 29 մլրդ խորանարդ մետր գազ է մատակարարել Իտալիա:

Արտահանման ծավալների ավելացումը կարող է հանգեցնել նրան, որ Ալժիրը փոխարինի Ռուսաստանին Իտալիայի համար գազի խոշորագույն մատակարարի դերում: