Իսպանիայի ոստիկանությունը հնարավոր մաքսանենգության հետաքննության շրջանակում առգրավել է կենդանիների խրտվիլակների խոշորագույն խմբաքանակը Եվրոպայում: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Վալենսիայի պահեստներից մեկում ռնգեղջյուրների, սպիտակ արջերի, փղերի եւ այլ կենդանիների խրտվիլակներ են հայտնաբերվել:

Քաղաքացիական գվարդիան ավելի քան 1000 նմուշ է հայտնաբերել 50 000 քառ. մետր մակերես ունեցող արդյունաբերական պահեստում:

Առգրավված ապրանքում ընդգրկված են եղել ավելի քան 400 պահպանվող տեսակ, այդ թվում՝ վայրի բնության մեջ վերացած տեսակներ, ինչպես օրինակ՝ բենգալյան վագրերը:  

Ոստիկանությունից հայտնել են, որ պահեստի սեփականատերն արդեն հետախուզման մեջ էր գտնվում մաքսանենգության եւ ֆլորայի ու ֆաունայի դեմ հանցավոր գործունեության համար:

Քննիչների գնահատումներով՝ խրտվիլակների արժեքը կազմում է 29 մլն եվրո: