Տղամարդը մեղավոր է ճանաչվել բրիտանացի պատգամավոր Դեւիդ Էյմեսի սպանության մեջ
«Իսլամական պետություն»-ից ոգեշնչված իսլամիստ մոլեռանդը երկուշաբթի մեղավոր է ճանաչվել բրիտանացի պատգամավոր Դեւիդ Էյմեսի սպանության մեջ, հայտնում է Reuters-ը։
Էյմեսին սպանել էին եկեղեցում, որտեղ նա հանդիպում էր ընտրողների հետ։
Մեծ Բրիտանիայի քաղաքացի եւ Սոմալիի նախկին վարչապետի ԶԼՄ-ների հարցերով խորհրդականի որդի, 26-ամյա Ալի Հարբի Ալին դանակի մի քանի հարվածներ էր հասցրել Էյմեսին անցած հոկտեմբերին տեղի ունեցած հարձակման ժամանակ, որը, ըստ նրա, վրեժ էր Սիրիայում ավիահարվածներին օրենսդրի աջակցության համար:
Դատախազությունը հայտարարել է, որ Հարբի Ալին «նվիրված, մոլեռանդ, արմատական իսլամիստ ահաբեկիչ» է եւ լոնդոնյան դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել սպանություն կատարելու ու ահաբեկչություն նախապատրաստելու մեջ:





























