«Իզվեստիա» թերթի լրագրող Յուրի Սնեգիրեւին, ով եղել էր Լեռնային Ղարաբաղում, արգելել են մուտք գործել Ադրբեջան։

Իր այցի հետքերով, Սնեգիրեւը «Ղարաբաղում պատերազմի չեն սպասում, սակայն պատրաստվում են» վերնագրով հոդված էր հրատարակել։

Ինչպես հայտնում է «Գոլոս Ռոսսիի» ռադիոկայանը, Ադրբեջանի ԱԳՆ պահանջը կենտրոնացած է հոդվածում «քաղաքների ոչ ճիշտ անվանման» վրա (Խանքենդին ներկայացված է որպես Ստեփանակերտ, ինչպես, իդեպ, այս քաղաքն ընդունված է անվանել Ռուսաստանում)։

Նշենք, որ Սնեգիրեւը միակ լրագրողը չէ, ում նման «բախտ է վիճակվել»։ Հունիսի վերջին Ադրբեջանից արտաքսել էին Bloomberg գործակալության լրագրող Դիանա Մարկոսյանին։ Մայիսին ԼՂՀ կատարած այցից հետո «սեւ ցուցակում» էր հայտնվել «Էխո Մոսկվիի»աշխատակից Սերգեյ Բունտմանը։