Քաղաքական մեծամասնության կամ իշխանության ցանկացած ներկայացուցիչ, ով կասի, որ նախկինում թալանվել է բանակը, պարզապես սրիկա է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Եթե թալանել են ու թալանողները չեն ենթարկվել քրեական հետապնդման, ապա իշխանության ներկայացուցիչը սրիկա է:

Եթե չեն թալանել ու այդ պատճառով չեն ենթարկվել քրեական հետապնդման, ապա իշխանության ներկայացուցիչը սրիկա է:

Եթե թալանել են, բայց որևէ պատճառով անհնար են համարում բանակը թալանողին քրեական հետապնդման ենթարկելը, ապա իշխանության ներկայացուցիչը սրիկա է»: