Օրեր առաջ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանին աշխատանքից ազատվելու և ոստիկանության համակարգից դուրս գալու դիմում է ներկայացրել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Արմեն Վաթյանը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Shamshyan.com-ից:
Վերջինս մինչ այդ աշխատել է Երևան քաղաքի ոստիկանության Արաբկիրի բաժի պետ, ով ոստիկանության համակարգում նաև հայտնի է որպես ամենաօպերատիվնիկ սպաներից։ Նա ոստիականության մի քանի տարածքային բաժիններ է ղեկավարել:
Կայքի տեղեկություններով՝ առաջիկայում Ա․ Վաթյանը Հայաստանում նոր ստեղծված իրավապահ համակարգերից մեկում պաշտոնի է նշանակվելու։





























