Նորվեգիայում գիտնականներին հաջողվել է գեոռադարային հետազոտության տեխնոլոգիայի միջոցով հայտնաբերել վիկինգների՝ թաղման համար նախատեսված նավ։ Գտածոն գտնվել է Օյսլեթա գյուղից ոչ հեռու, որտեղ արդեն մի քանի նման նավ է հայտնաբերվել, հաղորդում է Arkeonews-ը։

Այս հնագիտական ​​բացահայտումը նորվեգական մշակութային ժառանգության հետազոտությունների ինստիտուտի (NIKU) կատարած հետազոտության արդյունքն է: Բացահայտումը մեծ պատմական նշանակություն ունի, քանի որ վիկինգների՝ թաղման համար նախատեսված նավերը բավական հազվադեպ են հանդիպում: Ուսումնասիրվող տարածքն արդեն հայտնի է որպես Օյսլեթայի ամենամեծ գերեզմանոցներից մեկը, որն ակտիվորեն օգտագործվում էր մինչ մ.թ.  500թ․։                  

Նավը, որի երկարությունը կազմում է մոտ ինը մետր, գտնվում է հողաթմբի տակ։ Ներկա պահին հայտնի չէ, թե ինչ վիճակում է նավը։  

«Դա անհավանական է ոչ միայն այն պատճառով, որ մեզ հաջողվեց գտնել այս վայրը, այլ նաեւ այն պատճառով, որ այս տեխնոլոգիայի կիրառման շնորհիվ մենք կկարողանանք ուսումնասիրել պատմությունը»,-ասել է NIKU-ի հնագետ Յանի Չաուշեւիչը։

Նավը, որի երկարությունը կազմում է մոտ ինը մետր, գտնվում է հողաթմբի տակ։ Մոտակայքում հայտնաբերվել է եւս մի քանի հողաթումբ։ Ներկա պահին հայտնի չէ, թե ինչ վիճակում է նավը։ 