Ապրիլի 10-ին, ժամը 22.00-ին, Երևանի Մայրաքաղաքային խճուղում «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ 60-ամյա վարորդ Կարեն Գևորգյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:

Կատարվում է նախաքննություն: