ՀՀ Ազգային ժողովի ապրիլի 12-ի նիստին պատգամավորները երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ մի շարք օրենսդրական փոփոխություններ են հաստատել գործող օրենքներում։

Դրանց թվում են.

Վարչական դատավարության օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, 

Հարկային օրենսգրքում  եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, 

Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

«Ազգային ժողովի կանոնակարգ» (Սահմանադրական օրենք) օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

«Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

Հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը,

Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

Բացի այդ, խորհրդարանականներն առաջին ընթերցմամբ մի շարք այլ օրինագծեր են հաստատեկ։

Դրանց թվում են.

«Ազգային ժողովի կանոնակարգ» (Սահմանադրական օրենք) օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

Հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը,

«Պետական ​​կենսաթոշակների մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծների փաթեթը,

«Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը,

«Մոլախաղերի, առցանց ռեժիմով ինտերնետ խաղերի եւ խաղատների մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Հիդրոօդերեւութաբանական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը:

Պատգամավորները նաեւ մի շարք համաձայնագրեր են վավերացրել։ Դրանց թվում են.

«Անկախ Պետությունների Համագործակցության անդամ պետությունների զինված ուժերի կապի համատեղ (միացյալ) կապի համակարգի մասին» համաձայնագրի վավերացումը,

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրի վավերացումը:

Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմությունը՝ ի դեմս «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների, բոյկոտել է Ազգային ժողովի հերթական քառօրյա լիագումար նիստերը։ Ընդդիմադիր «Հայաստան»  խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, մասնավորապես, հայտարարել էր, որ ընդդիմությունն այս շաբաթ նիստերին չի մասնակցելու: «Մենք գնալու ենք Ղարաբաղի եւ Հայաստանի սահմանամերձ շրջաններ»,- պարզաբանել էր ընդդիմադիրը։