Բրուքլինում հրաձգության հետեւանքով 13 մարդ է վիրավորվել։ Մետրոյի 36th Street կայարանում հայտնաբերվել են մի քանի չպայթած պայթուցիկ սարքեր, հաղորդում է ABC News-ը։
«Խնդրում ենք հեռու մնալ այդ տարածքից»,- Twitter-ում գրել է ոստիկանությունը:
Նյու Յորքի նահանգապետ Քեթի Հոուքուլն ասել է, որ իրեն տեղեկացրել են իրավիճակի զարգացումների մասին։



























