Իսպանիայի Գերագույն դատարանը 65-ամյա անվտանգության աշխատակցին դատապարտել է յոթուկես տարվա ազատազրկման՝ 2018թ․ WhatsApp-ում վարչապետ Պեդրո Սանչեսի սպանության եւ ապօրինի զենք պահելու մասին քննարկման համար, հաղորդում է AP-ը։

Մանուել Մուրիլյո Սանչեսը դատապարտվել է երկուսուկես տարվա ազատազրկման սպանության փորձի համար եւ հինգ տարվա ազատազրկման՝ հրազեն պահելու համար։ Նրան արգելել են նաեւ հրազեն ունենալ առաջիկա ութ տարում։ Նա կարող է բողոքարկել դատավճիռը։ 

2018թ․ օգոստոսին Մուրիլյոն առաջարկել է «հետեւել» Սանչեսին «եղնիկի նման եւ կրակել նրա գլխին» այն բանից հետո, երբ Իսպանիայի կառավարությունը հրամայել է արտաշիրիմել նախկին դիկտատոր Ֆրանցիսկո Ֆրանկոյի մարմինը։