Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի մոնիտորինգային խումբը, կամ ինչպես ընդունված է ասել՝ «Ագոյի» խումբը, նոյեմբերի 19-26-ին այցելելու է տարածաշրջան:
Խմբի անդամները սկզբում կայցելեն Հայաստան, ապա Վրաստան, եւ վերջում կժամանեն Ադրբեջան: Այցի շրջանակներում դիտարկվելու է ԵԽ առջեւ ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը: Խմբի անդամները հանդիպելու են նաեւ երկրների ղեկավարության, հասարակական կազմակերպությունների եւ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ:




























