Սպառողական գները Մեծ Բրիտանիայում մարտին աճել են վերջին 30 տարվա ամենաարագ տեմպերով, ինչին նպաստել է էլեկտրաէներգիայի եւ վառելիքի գների կտրուկ աճը, հայտնում է AP-ն։

Միացյալ Թագավորությունում ինֆլյացիան մինչեւ մարտ 12 ամիսների ընթացքում արագացել է՝ հասնելով 7 տոկոսի, ինչը տարեկան ամենաբարձր ցուցանիշն է 1992-ի մարտից, հայտնել է Ազգային վիճակագրության վարչությունը:

Մեծ Բրիտանիայում, ըստ տնտեսագետների, 1950-ականների կեսերից կենսամակարդակի ամենամեծ անկումը կլինի, քանի որ էներգիայի, սննդամթերքի գների եւ հարկերի սրընթաց աճը մթագնում է բարձր աշխատավարձերը:

Ամբողջ աշխարհում մարդիկ զգում են ինֆլյացիայի ճնշումը, քանի որ պահանջարկը արագ վերականգնվել է COVID-19-ի համավարակից հետո, իսկ Ուկրաինայում պատերազմն էլ ավելի է մեծացրել էներգակիրների գները ու նեղացրել մատակարարումների շղթաները:

ԱՄՆ-ում մարտին սպառողական գներն անցյալ տարվա համեմատ աճել են 8,5 տոկոսով,ինչը ամենաարագ տեմպն է ավելի քան 40 տարում:

Եվրոպական 19 երկրներում, որոնք եվրո են օգտագործում, ինֆլյացիան հասել է 7,5 տոկոսի, ինչը ռեկորդային մակարդակ է։

Բյուջեի հարցերով պետական անկախ խորհրդականի խոսքով՝ սպասվում է, որ Մեծ Բրիտանիայում իֆլյացիայի հետեւանքով տնային տնտեսությունների միջին եկամուտների աճից կորուստներն այս տարի 2,2 տոկոսով կնվազեն: