Թուրքիան բանակցություններ է վարում Ուկրաինայի եւ Ռուսաստանի հետ Սեւ ծովի ուկրաինական ափերի մոտ արգելափակված իր նավերի շուրջ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմաիլօղլուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք բանակցություններ ենք վարում եւ՛ Ռուսաստանի, եւ՛ Ուկրաինայի հետ»,-նրա խոսքը մեջբերում է CNN TURK-ը։ Նա նշել է, որ իրենք 22 նավ ունեն արգելափակված Ուկրաինայի Սեւ ծովի ափերի մոտ։
Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հայտնել են, որ Ուկրաինայում իրավիճակի պատճառով որոշ չոր բեռնատար նավեր արգելափակվել են Ազովի ծովում։
Միեւնույն ժամանակ, Թուրքիայի ծովագնացության գլխավոր վարչությունը հայտնել է, որ թուրքական նավերը շարունակում են բեռնափոխադրումները ռուսական նավահանգիստներում, բացառությամբ Ազովի ծովի նավահանգիստների։




























