Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն մերժել է օրինագիծը, որով սոցցանցերի օգտատերերից պահանջվում էր գրանցել իրենց իրական անուններն ու հեռախոսահամարները: Այս մասին հայտնում է AFP-ն՝ նշելով, որ նախագահը որոշումը մեկնաբանել է խոսքի ազատությանն ու գատնիությանը սպառնացող վտանգով:
Օրինագիծը, որը մշակվել էր «ֆեյք» լուրերի դեմ պայքարի համար, բջջային հեռախոսների օգտատերերից պահանջում է նաեւ իրենց անձնական տվյալները տրամադրել SIM-քարտ գնելիս:
Օրինագիծը փետրվարին հաստատվել էր Կոնգրեսի երկու պալատների կողմից, սակայն քննադատները հայտարարել էին, որ դա պետական վերահսկողություն սահմանելու ձեւ է:





























