Ինդոնեզիայում պատգամավորին բռնացրել են նիստի ժամանակ պոռնո դիտելիս, գրում է Coconuts կայքը: Տղամարդու կուսակիցները հայտարարել են, որ նա սադրանքի զոհ է դարձել:

Ինդոնեզիայի ժողովրդավարական կուսակցության պատգամավոր Հարվի Մալայխոլոն ուշադրության կենտրոնում է հայտնվել նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպի պատճառով: Մինչ ամբիոնից ելույթ ունեցող կինը զեկույց էր ներկայացնում երկրում պատվաստման տեմպերի մասին, տղամարդը հեռախոսով պոռնո էր նայում:

Հարվիին վերին նստարանից նկարել է մեկ այլ պատգամավոր, որն ավելի ուշ տեսանյութը հրապարակել է համացանցում: Տեսանյութի տարածումից հետո գործչի կուսակիցները հայտնել են, որ իրենց գործընկերը սադրանքի զոհ է դարձել:

«Մեր գործընկերը հղումը ստացել է WhatsApp-ով, երբ բացել է այն, այդ տեսանյութն է հայտնվել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ճիշտ է, նրանք չեն բացատրել, թե ինչու Հարվին անմիջապես չի փակել տեսանյութը, այլ գրեթե մեկ րոպե նայել է այն: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ պատգամավորը ներողություն է խնդրել կուսակցության ղեկավարությունից եւ խոստացել է, որ նման բան չի կրկնվի: