Նախագահ Ջո Բայդենն ասիական տնտեսությունները դնում է նոր տնտեսական գործարքի կենտրոնում՝ այն ժամանակ, երբ գլոբալիզացումը նզովք է դարձել, իսկ աշխարհաքաղաքական լարվածությունը վերափոխում է աշխարհակարգը, գրում է Axios-ը:

Տարածաշրջանային ծանր քաշային երկրները, ինչպիսիք են Հնդկաստանը, Ավստրալիան, Ճապոնիան եւ Հարավային Կորեան, Հնդկ-խաղաղօվկիանոսյան տնտեսական կառույցի (IPEF) հենասյունն են, որը (թերեւս՝ հիմա) ցուցադրաբար բացառում է Չինաստանը:

ԱՄՆ վարչակազմը փորձում է նոր տարածաշրջանային դաշինքներ գտնել եւ ամրապնդել հները, սակայն այդ հավակնությունները դժվարությունների են բախվում:

Ըստ Սպիտակ տան՝ ԱՄՆ-ի եւ տարածաշրջանի միջեւ երկկողմ առեւտուրը 2020 թվականին 1.75 տրիլիոն դոլար է կազմել, իսկ ԱՄՆ ուղիղ օտարերկրյա ներդրումները՝ 1 տրիլիոն դոլարից մի փոքր պակաս:

Ըստ Ռազմավարական միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS)՝ որոշ ընտրողներ մտահոգված են Պեկինի չներառման «օպտիմալացմամբ»: Ավելին, «տարածաշրջանի գործընկերները դեռ տարակուսած են, թե ինչ է IPEF-ն եւ ինչ է այն փորձում անել»,- գրում է CSIS-ը վերջերս հրապարակված իր վերլուծության մեջ:

ԱՄՆ-ի եւ Չինաստանի երկկողմ հարաբերությունները սրված են մի շարք պատճառներով, որոնց ցուցակում առաջին տեղում են առեւտրի եւ տեխնոլոգիաների հետ կապված պահանջները:

Նոր կառույցը մասամբ նպատակ ունի նոր դաշնակիցներ եւ հակակշիռ ստեղծել Չինաստանին, սակայն այն արդեն քննադատության է ենթարկվում երկու կողմերից՝ բավականաչափ հստակ կամ հավակնոտ չլինելու համար:

Առեւտուրն այլեւս չի սահմանափակվում ապրանքների եւ ծառայությունների հոսքով։ Համաշխարհային տնտեսության մեջ, որն ավելի ու ավելի կախված է դառնում առաջադեմ տեխնոլոգիաներից, Բայդենը կարող է «անվտանգության, պաշտպանվածության եւ թափանցիկության վրա հիմնված կանոններ մշակել»,- պնդրում է IBM-ի փոխնախագահ Գերի Կոնը:

Goldman Sachs-ի նախկին բանկիրը, ով Սպիտակ տան տնտեսագետն է դարձել, կառույցը «լավ սկիզբ» է անվանել, որը ավելի շատ ուժ եւ տվյալների անվտանգության եւ մտավոր սեփականության վրա կենտրոնացում է պահանջում: «Առանց հստակ իրավական պարտավորությունների հարցում վստահության, երկրներն ազատորեն կարող են անտեսել դրա տարրերը, երբ տարբեր իշխող շրջանակներ են գալիս իշխանության»,- հավելել է նա: Ասիան ռազմավարական նշանակություն ունի, Ամերիկային ​​բոլոր ընկերներն են պետք տարածաշրջանում, որոնց նա կարող է ձեռք բերել։ Սակայն սխալ տեղակայումը կարող է փչացնել IPEF-ի հնարավորությունները դեռ մինչ սկսելը: