Արիզոնայի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու այն բանից հետո, երբ նրա սառցախցիկում 183 կենդանիներ են հայտնաբերվել, այդ թվում՝ շներ, կատուներ եւ թռչուններ, տեղեկացնում է BBC-ն։

Արիզոնայից 43-ամյա Մայքլ Պատրիկ Թուրլանդը խոստովանել է, որ սառեցրել է որոշ կենդանիների, երբ նրանք դեռ ողջ են եղել, հայտնել են Մոհավեի շրջանի շերիֆի գրասենյակից:

Նրան 94 կետով կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մեղադրանք է առաջադրվել։

Դեպքի վայրից նկարները «շատ զզվելի եւ սրտաճմլիկ էին»,- ասել է շերիֆի մամուլի քարտուղար Անիտա Մորտենսենը:

Այժմ իշխանությունները փնտրում են Թուրլանդի կնոջը՝ Բրուքլին Բեքին։

Սպաները սառած կենդանիների մեջ հայտնաբերել են շներ, կրիաներ, մողեսներ, թռչուններ, օձեր, մկներ, առնետներ եւ ճագարներ։

Կենդանիներին սառեցնելու դրդապատճառը պարզ չէ։