Վիետնամի բնակչին 14 տարվա ազատազրկման են դատապարտել՝ իր դստերը թրաֆիքինգով զբաղվողներին վաճառելու համար, գրում է Nextshark-ը։
47-ամյա Լո Ֆո Ֆենգը Չինաստանում իր 13-ամյա դստերը ավելի քան 150 միլիոն վիետնամական դոնգով (մոտ 6550 դոլար) վաճառել է մի տղամարդու, քանի որ փող չի ունեցել իր սրտի հիվանդությունը բուժելու համար:
Ֆենգի դստերը 2021թ․ հոկտեմբերին հաջողվել է հետ փախչել Վիետնամ եւ հանցագործության մասին հաղորդում ներկայացնել Կոհ Սոն շրջանի ոստիկանության քննչական վարչություն:
Դատարանի դահլիճում ամբաստանյալներն իրենց մեղավոր են ճանաչել նշված հանցանքների մեջ։ Ֆենգն ասել է, թե ինքը գիտելիքների անբավարարության եւ աղետալի վիճակի պատճառով «առողջ չի դատել»:
Թեեւ տուժողը հոր համար մեղմ պատիժ է խնդրել, սակայն նա դատապարտվել է 14 տարվա ազատազրկման՝ «16 տարեկանից ցածր մարդկանց առեւտրի» համար։



























