ՌԴ Կինոլոգիական ֆեդերացիայի նախագահ Վլադիմիր Գոլուբեւը բացատրել է, թե ինչու շներին չի կարելի օժտել մարդկային հատկություններով եւ որակներով, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

«Շներին մարդկային որակներով օժտելու ոմանց ցանկությունն է պատճառ դառնում կենդանիների եւ տերերի միջեւ թյուրիմացությունների մեծ մասի առաջացման համար: Շները վերացական մտածողություն չունեն: Եվ ձգտելով շներին փոխանցել մեր տրամաբանությունն ու աշխարհընկալումը՝ մոռանում ենք, որ շունը նախեւառաջ կենդանի է»,- պարզաբանել է Գոլուբեւը:

Վերջինս մասնավորեցրել է, որ շների համար անհասկանալի են ուշացած պատիժները. նրանք վայրկյանապես մոռանում են, որ փչացրել են գորգը կամ պատռել են պաստառները:

«Շները չեն վերլուծում իրենց արարքները, չեն տխրում ձեր սիրած ծաղկամանը կոտրելու համար, ապագայի ծրագրեր չեն կազմում եւ չեն նեղանում, որ ձեր ափսեից ուտելիք չեք տալիս: Շները չեն մտածում ինչպես մարդիկ: Եթե ընկելեք այս պարզ փաստը, ապա ավելի լավ կհասկանաք ձեր ընտանի կենդանիներին»,- մեկնաբանել է մասնագետը:

Կինոլոգը մեկնաբանել է, որ ազդանկանները, որը շունը տալիս է տիրոջը, գրեթե միշտ ազդանշան է կենդանու առողջական վիճակի մասին: