Թուրքիայի իշխանություններն այսօր` օգոստոսի 1-ին խորհրդակցություններ կսկսեն զինվորական ղեկավարության հետ` Գլխավոր շտաբի պետի եւ զորքերի հրամանատարների հնարավոր թեկնածությունների շուրջ: Ինչպես հաղորդել է «Էխո Մոսկվին», Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում այսօր կնշանակվի գեներալ Նեջեթ Օզելը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Ըշըք Քոշաները հրաժարական է տվել հուլիսի 29-ին: Նա այդպիսի որոշում է կայացրել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ առանձին հանդիպումից հետո:




























