Արագածոտնի մարզում, ապրիլի 17-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. ժամը 15։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 64-ամյա Վասիլի Գևորգյանը իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով Օշական համայնքում Հովհաննիսյան փողոցում վրաերթի է ենթարկել Օշական համայնքի բնակիչ 73-ամյա Լաուրա Ավետիսյանին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Կայքի տեղեկություններով՝ ժամեր անց «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը հիվանդանոցում մահացել է։

Փաստի առթիվ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, և այն փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։