Նիգերիայում համալսարանի ուսանողը մահացել է Հիսուսի խաչելության մասին ներկայացման ժամանակ։
Ինչպես հայտնում է BBC-ն, 25-ամյա Սուլե Էմբրոուզը Կլարատի փիլիսոփայության ինստիտուտի առաջին կուրսի ուսանող էր եւ պատրաստվում էր քահանա դառնալ։
Նա «Քրիստոսի չարչարանքները» ներկայացման ժամանակ կատարել է Հիսուսի աշակերտ Սիմոն Պետրոսի դերը եւ Հիսուսի խաչելության տեսարանի ժամանակ կորցրել է գիտակցությունը եւ տեղափոխվել մոտակա հիվանդանոց, որտեղ գրանցվել է նրա մահը։
Միջադեպի հետեւանքով համալսարանի ղեկավարությունը դադարեցրել է Զատկի բոլոր միջոցառումները։





























