Թուրքիայում քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցությունը հայտարարել է, որ իր դեմ դատական գործը իրեն պառակտելու ջանքերի գագաթնակետն է, հաղորդում է Reuters-ը:
2021թ․ մարտին գլխավոր պետական դատախազը գործ էր հարուցել ԺԴԿ-ի դեմ՝ պահանջելով, որ կուսակցությունն արգելվի՝ քուրդ զինյալների հետ ենթադրյալ կապերի համար:
Դատարանը մեղադրական եզրակացությունն ընդունել է հունիսին՝ կուսակցականների դեմ տարիներ տեւած բռնաճնշումներից հետո, որոնց հետեւանքով ԺԴԿ-ի հազարավոր անդամներ դատարանի առջեւ են կանգնել՝ հիմնականում ահաբեկչության հետ կապված մեղադրանքներով:
Բացի կուսակցությունը փակելուց, մեղադրական եզրակացությամբ 451 կուսակցականների արգելվել է հինգ տարի մասնակցել քաղաքական կյանքին։
ԺԴԿ-ի փոխնախագահ Ումիթ Դեդեն ասել է, որ մեղադրական եզրակացությունը «քաղաքական փաստաթուղթ է»:
ԺԴԿ-ն 2018թ․ ընտրություններում ստացել է ձայների 11,7 տոկոսը եւ խորհրդարանում 56 պատգամավոր ունի։
Սոցիոլոգիական հարցումները Էրդողանի իշխող կուսակցության՝ ԱԶԿ-ի աջակցության նվազում են ցույց տալիս հաջորդ տարի կայանալիք խորհրդարանական եւ նախագահական ընտրություններից առաջ, իսկ ԺԴԿ-ի աջակցությունը է համեմատաբա





























