Իտալիայի իրավապահ մարմինները խափանման միջոցներ են ընտրել «Կամորա» նեապոլիտանական մաֆիայի 59 ենթադրյալ հանցակիցների նկատմամբ, հաղորդում է ANSA-ն։
Պարբերականի տվյալներով՝ 36 մարդ բերման է ենթարկվել, 16 մարդ տնային կալանքի տակ է առնվել, յոթ մարդու արգելվել է բիզնեսով զբաղվել։ Բացի այդ, քննիչները 150 միլիոն եվրո ընդհանուր արժողությամբ տարբեր գույք են առգրավել:
Ձերբակալվածները կասկածվում են շորթման, փողերի լվացման, խարդախության, կոռուպցիայի, ապօրինի հրազեն կրելու եւ պահելու եւ այլ հանցագործությունների մեջ։





























