Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանը բղավել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի վրա, երբ վերջինս հիշատակել է ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունը, գրում է Business Insider-ը։

Մուհամեդ բեն Սալմանի եւ Սալիվանի հանդիպումը տեղի է ունեցել անցյալ տարվա կեսերին։ Նշվում է, որ արքայազնը ցանկանում էր զրույցի ընթացքում ցածր տոնայնություն պահպանել, սակայն չի դիմացել եւ բղավել է ամերիկացու վրա, երբ վերջինս հիշատակել է սաուդցիների կողմից Ջամալ Խաշոգջիի սպանության մասին։ Պետության ապագա ղեկավարը սպառնացել է նաեւ, որ Սաուդյան Արաբիան չի ընդլայնի նավթի արդյունահանումը։

Washington Post-ի լրագրող Ջամալ Խաշոգջին սպանվել էր 2018 թվականի հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի դեսպանատանը։ Նա  ընդդիմադիր դիրքորոշում ուներ Սաուդյան Արաբիայի իշխանությունների նկատմամբ: