Հանգստյան օրերին Բաթումիում անցկացված «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» մրցույթում «Կավկազուս օնլայն» գավաթակիր է ճանաչվել Ադրբեջանի թիմը, հաղորդում է «Գրուզիա օնլայնը»:

Վրացի ինտելեկտուալներն իրենց պարտությունը պատճառաբանում են նաեւ ռուսերենի մոռացությամբ: Ոմանք էլ դժգոհ էին խաղում հնչեցված թեմաներից:

13-րդ «Ինչ, որտեղ, երբ» մրցույթն անցկացվում էր Բաթումիում, որին մասնակցել են Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի թիմերը,  ընդհանուր առմամբ` 52 թիմ:

Մրցույթն անցկացվում էր Բաթումիի քաղաքապետարանի եւ քաղաքային սակրեբուլոյի (քաղաքային խորհուրդ), Աջարիայի կրթության, սպորտի եւ մշակույթի նախարարության հովանու ներքո: