Վրաստանի նախագաhի վարչակազմը հայտարարել է, որ Վրաստանի ուղափառ եկեղեցու պատրիարք Իլյա 2-րդի հասցեին մի շարք լրատվամիջոցների կողմից արված վիրավորական հայտարարությունները հասարակության մեջ պառակտում են ստեղծում:

Վարչակազմը կարծում է, որ «եկեղեցուն սադրանքի ենթարկելը եւ դա քաղաքականացնելը Վրաստանի վատը ցանկացողների ձեռքի գործն է»: «Նախագահն անթույլատրելի է համարում նման գործողությունները եւ արտահայտումները: Վրաստանի պատրարիքը վաստակավոր գործիչ է եւ վայելում է ողջ հասրակաության աջակցությունն ու հարգանքը, այդ թվում նախագահի:

Մենք օգտագործում ենք դեմոկրատական քաղաքականության բոլոր միջոցները, որպեսզի պաշտպանենք նրա վարկանիշը եւ ոչ մեկին թույլ չենք տա վատ նպատակներով օգտագործել խոսքի ազատության սկզբունքը»,- ասված է հայտարարության մեջ:

Նշենք, որ նախօրեին վրացական «Ախալի Թաոբա» պարբերականը գրել է, որ «Շաբաթվա ռեպորտաժ» հաղորդման ժամանակ ցուցադրվել է տեսանյութ, թե ինչպես «Ազատության ինստիտուտը» Իլյա 2-րդ պատրիարքին վիրավորող հոլովակներ է պատրաստում, այնուհետեւ տեղադրում դրանք ինտերնետում:

Հոլովակներում պատրիարքի ձայնի նման մի ձայն բացահայտորեն ծիծաղում է եկեղեցու վրա: «Հարկ է նշել, որ սա առաջին դեպքը չէ, երբ նման ձեւով փորձում են վարկաբեկել վրացական եկեղեցու առաջնորդին: Ինչպես երեւում է, այսօր իշխանություննրեը հետեւում են հասարակության արձագանքին եւ եթե դա գոհացուցիչ լնին նրանց համար, ապա պատրիարքի նկատմաբ իրականցվող հարձակումները հաճախակի բնույթ կստանան: Սակայն նշենք, որ նման գործողությունները առաջացնում է կրոնական համայնքի կամ զայրույթը եւ եթե հայտնվեն մարդիկ, ովքեր կնախաձեռնեն իրենց վրա վերցնել եկեղեցու պաշտպանության, ապա գործընթացները հնարավոր է անկառավարելի դառնանան, ինչն էլ կբերի հեղափոխությանը, քանի որ Վրաստանի բնակչության ճնշող մասը պատրաստ է պաշտպանել վրացական եկեղեցու անունը»- ընդծում է թերթը:

Միեւնույն ժամանակ, ըննդիմադիր Պահպանողական կուսակցության ղեկավար Զվիադ Ձիձիգուրին լրագրողների հայտնել է, որ նրա կուսակցությունը պահանջում է փակել «Ազատության ինստիտուտը», որի ներկայացուցիչները ծայրահեղ հայտարարություններ են արել պատրիարքի հասցեին: