Google-ը բացահայտել է Android 14-ի պաշտոնական ծածկագիր-անվանումը, հաղորդում է 9to5google պորտալը: 2023 թ. օպերացիոն համակարգը կկոչվի «Շրջված տորթ»:
Հրապարակված նկարագրության մեջ հիշատակվում է Upside Down Cake անվանումը, որը թարգմանվում է որպես «Շրջված տորթ»: Նման թխվածքը պատրատսվում է հատուկ կաղապարով, ապա գլխիվայր շրջվում, որպեսզի ներքեւի շերտը վերեւում հայտնվի:
Google-ն ամեն տարի հրուշակեղենի անուններ է տալիս Android-ի իր նոր տարբերակներին՝ ըստ այբբենական կարգի: Երբ ընկերությունը թողարկել էր Android 10-ը Q տառի ներքո, համապատասխան հրուշակեղենի անուն չէր գտել: Արդյունքում ընկերության որոշումը կանգնել էր Queen's Cake (արքայական տորթ) անվանման վրա:





























