Միկա Բադալյանի մեղադրանքները վերացվել են. հենց սկզբից էլ ակնհայտ էր մեղադրանքի անհեթեթությունը, որը, փաստորեն, այն աստիճանի ապօրինի էր, որ իշխանությունը նույնիսկ չփորձեց շարունակել: Այս մասին իր տելեգրամ ալիքում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մյուս կողմից էլ դրանով հաստատվեց, որ ռեժիմի միակ նպատակը  «Ազատագրում» շարժման ղեկավար Միկա Բադալյանին քաղաքական հայացքների համար բանտարկությամբ պատժի ենթարկելն էր:

Այսպիսով լրացուցիչ անգամ ապացուցվեց, Նիկոլ Փաշինյանի անառողջ ցանկություններն իրականացնելու համար իրավապահ մարմինները պատրաստ են անձին բանտ ուղակել:

Համբերություն քեզ, Միկա ջան»։

Հիշեցնենք՝ ապրիլի 23-ին Քննչական կոմիտեից հայտնել էին, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝  նախապատրաստվող ահաբեկչության մասին՝ քաղաքացի Մ.Բ.-ի կողմից սուտ հաղորդում տալու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Վերջինս ձերբակալվել էր:

Ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու մեջ մեղադրվող Միկա Բադալյանը չի կալանավորվել