Windows 11-ում գաղտնի ռեժիմ կա, որը թույլ է տալիս կառավարել ՕՀ-ի բոլոր կարգավորումները, հայտնում է XDA-Developers-ը:
Ըստ հրապարակման հեղինակների՝ նոր գործառույթը պայմանականորեն «աստծո ռեժիմ» (God Mode) են կոչել: Լրագրողները հայտնել են, որ ռեժիմը հայտնաբերել են Windows 11-ի նոր տարբերակներում, այն թույլ է տալիս արագ մուտք գործել օպերացիոն համակարգի բոլոր պարամետրեր։ Այս ռեժիմը միացնելու համար մասնագետները խորհուրդ են տվել դատարկ թղթապանակ ստեղծել աշխատասեղանի վրա:
Հեղինակները նշել են, որ դատարկ կատալոգը պետք է ստանա GodMode:{ED7BA470-8E54-465E-825C-99712043E01C} անվանումը: Ցանկալի թղթապանակը ստեղծելուց հետո պետք է կրկնակի սեղմել դրա վրա, ինչից հետո պատուհան կբացվի, որում կարող եք տեսնել Microsoft-ի ՕՀ-ի բոլոր կարգավորումները: «Կա ընդհանուր 211 էլեմենտ, բայց այդ թիվը կարող է տարբեր լինել՝ կախված ձեր Windows-ի տարբերակից»,- պարզաբանել են լրագրողները։
Նյութում ասվում է, որ սովորաբար ընդլայնված կարգավորումներ մուտք գործելու համար անհրաժեշտ է բացել Start ընտրացանկը եւ մի քանի գործողություն կատարել: «God Mode» պիտակը թույլ է տալիս ակնթարթորեն մուտք գործել օպերացիոն համակարգի բոլոր կարգավորումների մեջ: Ցանկության դեպքում 200-ից ավելի կարգավորումներից յուրաքանչյուրը կարելի է տեղափոխել աշխատասեղանի վրա արագ մուտքի համար պիտակի տեսքով:.





























