Բրազիլիայի հարավում աղետի է ենթարկվել ռազմական ինքնաթիռը: Ինչպես հաղորդում է «France-Presse»-ը, Կանոաս քաղաքի ռազմաբազայից Ռիո դե Ժանեյրոյի օդանավակայան ուղեւորվող  «Cessna 208 С-98А» ինքնաթիռը ռադարների էկրանից անհետացել է  թռիչքից կես ժամ անց: Ավելի ուշ նրա մնացորդները հայտնաբերվել են փրկարարների կողմից: Օդանավում գտնվող բոլոր 8 հոգին զոհվել են:

Աղետի պատճառները դեռեւս հայտնի չեն: