Շվեդ գանձ որոնողների խումբը Բալթիկ ծովի հատակին «թռչող ափսե» հիշեցնող առարկա է հայտնաբերել: Օբյեկտի տրամագիծը, հիդրոլոկատորի տվյալներով, 18 մետրից մի փոքր ավելի է: Գտածոն երկրաչափական շրջանի ձեւ ունի: «Մեր աշխատանքում տարօրինակ շատ բաների ենք հանդիպում, սակայն մասնագիտական գործունեության 18 տարվա ընթացքում ոչ մի նման բան չենք տեսել»,-լրատվամիջոցներին ասել է խմբի ղեկավար Փիթեր Լինդբերգը:
Գտածոյի վերաբերյալ կան մի քանի վարկածներ: Սակայն դրանք հերքել կամ հաստատել հնարավոր կլինի միայն հետազոտություններից հետո: «Գտածոյի» հեղինակներն իրենք մտադիր չեն ժամանակ եւ ուժեր վատնել ստորջրյա անոմալիայի ուսումնասիրման վրա, գրում է «Ուտրո. ռու»-ն: «Հիմա արդեն թող աշխարհը որոշի` ինչ է սա եւ ինչ պետք է անել դրա հետ»,-ասել է Լինդբերգը:




























