Գերմանական ավիադիսպետչերների GdF արհմիությունը հայտարարել է, որ օգոստոսի 4-ին գործադուլ է տեղի ունենալու: Ինչպես հաղորդում է «Վզգլյադը»` վկայակոչելով Deutsche Welle-ին, գործադուլը չի վերաբերի վթարային ծառայությունների աշխատակիցներին: Գործադուլի արդյունքում կարող են տուժել 2,5 հազար չվերթներ: Ընդ որում, գործադուլը կարող է հետաձգվել մի քանի շաբաթով, եթե թռիչքների անվտանգության ծառայությունը նոր համաձայնագիր առաջարկի:
Պետական DFS ընկերությունը նույնպես մտադիր է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել եւ այսօր` օգոստոսի 3-ին փորձել է դատարանի միջոցով արգելել դիսպետչերներին գործադուլ անել:




























