Ստամբուլի գործարաններից մեկում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է երեք մարդ, ինը մարդ վիրավորվել է, հայտնում է CNN Turk-ը։

Հրդեհը բռնկվել է Ստամբուլի արդյունաբերական տարածքում, լսվում են պայթյուններ, ավելի վաղ հայտնել էր A Haber հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ միջադեպի ժամանակ տուժածների թվում կան նաեւ ծխից թունավորված հրշեջներ: