Հնդկաստանը շաբաթ օրը հայտնել է, որ 725 միլիոն դոլար է առգրավել չինական Xiaomi Corp-ի տեղական բանկային հաշիվներից այն բանից հետո, երբ հետաքննությունը պարզել է, որ սմարթֆոն արտադրողն անօրինական դրամական փոխանցումներ է կատարել օտարերկրյա կազմակերպություններին՝ դրանք որպես հոնորարներ ներկայացնելով, հաղորդում է Reuters-ը:

Հնդկաստանի ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի գործակալությունը հետաքննում էր չինական ընկերության բիզնես պրակտիկան հնդկական արժութային օրենքների կասկածելի խախտումների համար:

Շաբաթ օրը գործակալությունը հայտնել է, որ կալանք է դրել Xiaomi Technology India Private Limited-ի բանկային հաշվի ակտիվների վրա այն բանից հետո, երբ պարզվել է, որ ընկերությունը 55.5 միլիարդ ռուփիին համարժեք արժույթ է փոխանցել երեք օտարերկրյա ընկերությունների, այդ թվում՝ Xiaomi խմբի ընկերություններից մեկին, «ռոյալթիի քողի տակ»:

«Ռոյալթիի անվան տակ այդ հսկայական գումարները փոխանցվել են խմբի չինական մայր ընկերությունների ցուցումով»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։

Չինական ընկերությունն ավելի վաղ հայտնել էր Reuters-ին, որ համագործակցում է իշխանությունների հետ շարունակվող հետաքննության շրջանակներում՝ համոզվելու համար, որ ունեն իրենց անհրաժեշտ բոլոր տեղեկությունները:

Գործակալության գործողություններն ազդարարում են չինական սմարթֆոնների արտադրողի նկատմամբ ուշադրության ընլայնման մաիսն, ում գրասենյակը Հնդկաստանում խուզարկվել էր դեկտեմբերին եկամտահարկից ենթադրյալ խուսափելու վերաբերյալ առանձին հետաքննության շրջանակներում:

Այդ նույն ժամանակ խուզարկություններ են իրականացվել նաեւ չինական սմարթֆոնների այլ ընկերություններում։

Reuters-ն ապրիլի 12-ին հայտնել է, որ Հնդկաստանում Xiaomi-ի նախկին ղեկավար Մանու Կումար Ջայնը հարցաքննության է կանչվել վարչության հետաքննության շրջանակներում:

Ջայնը, ով այժմ Դուբայում գործող Xiaomi-ի գլոբալ փոխնախագահն է, այս ամսվա սկզբին ներկայացել է քննիչներին, հայտնել է հետաքննության ընթացքին ծանոթ աղբյուրը:
Հետաքննության շրջանակներում հարկադիր կատարման գրասենյակն ընկերությունից նաեւ մանրամասներ է խնդրել օտարերկրյա ֆինանսավորման, բաժնետիրական եւ ֆինանսավորման կառուցվածքի, ֆինանսական հաշվետվությունների եւ բիզնեսի հիմնական ղեկավարների մասին: