Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտենի գծում ժամը 9:00-ի դրությամբ աշխատել է 3 լրացուցիչ շարժակազմ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթեւ Խաչատրյանը։

Մամուլի խոսնակի խոսքով՝ շարժակազմի ավելացումը պայմանավորված էր ուղեւորահոսքի ավելացմամբ։ Գնացքների միջեւ միջակայքը 5 րոպե է եղել։

Տաթեւ Խաչատրյանն ասաց, որ այս պահի դրությամբ լրացուցիչ շարժակազմ չկա, գնացքների միջեւ միջակայքն էլ 7,5 րոպե է։

Նշենք, որ այսօր վաղ առավոտից Երեւանում քաղաքացիները տարբեր փողոցներ են փակել։ Փողոցները բացելու նպատակով ոստիկանական մեծ ուժեր են կենտրոնացվել քաղաքում, որոնք բիրտ ուժ կիրառելով ցուցարարների նկատմամբ, բացում են ճանապարհները։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին ընդդիմադիր ուժերը վրաններ էին տեղադրել եւ գիշերը մնացել Ֆրանսիայի հրապարակում։ Նրանց են միացել բազմաթիվ քաղաքացիներ: Նրանք հայտարարոմ են, որ տուն չեն գնալու Ֆրանսիայի հրապարակից մինչեւ չհասնեն իրենց վերջնական նպատակին։