Լիտվացի ձեռնարկատեր Դայնյուս Ռուտկուսկասը եւ նրա 2 գործընկերները մշակել են «Lietuvos Kvapas» («Լիտվայի բուրմունք») հոտավետ միջոցը, որը կոչված է արտահայտելու լիտվայի ժողովրդի «ազգային բույրը»: Ինչպես հաղորդում է «Ռուսաստանի ձայնը», նոր հոտը դաշտային ծաղիկների, իմբիրի, մորու եւ թուրինջի բույրերի խառնուրդ է: «Lietuvos Kvapas»-ը արտադրվում է ֆրանսիական Galimard ընկերության կողմից: «Մեր երկիրը ժամանակակից պետություն է, որն ունի եւ տեխնոլոգիաներ, եւ նոու-հաու: Մենք այդ մասին ցանկանում ենք պատմել ողջ աշխարհին: Դա սովորական պարֆյումերային միջոց չէ: Սա մյուս ժողովուրդների հետ զրույց, երկխոսություն սկսելու միջոց է»,-ասել է Ռուտկուսկասը:
Հասանելի է
русскийՏեղադրություն




























