Հանրապետության մարզերի մեծ մասում մայիսի 4-ի գիշերը եւ երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները կանխատեսում են հարավարեւմտյան քամու ուժգնացում մինչեւ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը կբարձրանա մի քանի աստիճանով։ Ինչպես NEWS.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում գիշերը եւ երեկոյան ժամերին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +10+12, վաղը ցերեկը՝ +21+23։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +14+17,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +5 + 7, ցերեկը՝ + 14 + 16,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +20+22,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ +3 + 7, ցերեկը՝ + 13 + 16,

Լոռիում՝ գիշերը՝ +6 + 10, ցերեկը՝ + 13 + 16,

Տավուշում՝ գիշերը՝ +8 + 12, ցերեկը՝ + 15 + 19,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +4 + 7, ցերեկը՝ + 12 + 15,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +8 + 12, ցերեկը՝ + 20 + 23,

Արարատում՝ գիշերը՝ +10 + 13, ցերեկը՝ + 23 + 25,

Արմավիրում՝ գիշերը՝ +10 + 12, ցերեկը՝ + 22 + 24,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +4 + 6, ցերեկը՝ + 13 + 17,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +21+24,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +21+26,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +17+20,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +10 + 15, ցերեկը՝ + 21 + 26։