Գերմանական Համբուրգ քաղաքի իշխանությունները կարծում են, որ Facebook-ը խախտում է մասնավոր կյանքի եւ անձնական տեղեկատվության պաշտպանության մասին օրենսդրությունը: Ինչպես հայտնում է ВВС-ն, ելնելով դրանից, նրանք պահանջել են, որ ընկերությունն այսուհետ չօգտագործի լուսանկարներում դեմքերի ճանաչման տեխնոլոգիան:
Ընկերության տվյալներով, այսօր օրական Facebook է ներբեռնվում մոտ 100 մլն նոր լուսանկար:




























