Չորեքշաբթի առավոտյան նավթի համաշխարհային գներն աճում են՝ ԵՄ երկրների կողմից Ռուսաստանից նավթի վրա էմբարգոյի ներդրման միջոցով շուկայում այս հումքի մատակարարման նվազման ակնկալիքով, վկայում են աճուրդների տվյալերը:
Brent տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների գինն աճել է 1.1 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 106.12 դոլար, WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների գինը՝ 1.23 տոկոսով՝ մինչեւ 103.67 դոլար:
Նավթի գների դինամիկայի վրա շարունակում է ազդել ԵՄ երկրների կողմից ռուսական նավթի գնումների ամբողջական դադարեցման մասին թեման։ Այդպես, մտավախություններն ուժեղացան այն լուրերից հետո, որ Գերմանիան պատրաստ է դադարեցնել նավթի գնումը Ռուսաստանից։
Ներդրողները նաեւ սպասում են ՕՊԵԿ+-ի նիստին արդյունքներին, որը կորոշի հունիսին մասնակից երկրների արդյունահանման պարամետրերը։ Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ դաշինքը, ըստ ամենայնի, հավատարիմ կմնա առկա պայմաններին եւ կհամաձայնի նավթի արդյունահանումն ավելացնել օրական եւս 432 հազար բարելով։





























