Հայաստանի շրջանների զգալի մասում մայիսի 5-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները կանխատեսում են հարավարեւելյան քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանն առաջիկա 3 օրերին ցերեկը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։ Ինչպես NEWS.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +11+13, վաղը ցերեկը՝ +18+20։

Օդի ջերմաստիճանը մարզերում․

Շիրակում՝ գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +10+14,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +6 + 8, ցերեկը՝ + 11 + 13,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +9+11, ցերեկը՝ +17+19,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ +3 + 7, ցերեկը՝ + 9 + 13,

Լոռիում՝ գիշերը՝ +8 + 11, ցերեկը՝ + 11 + 13,

Տավուշում՝ գիշերը՝ +10 + 13, ցերեկը՝ + 12 + 16,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +5 + 8, ցերեկը՝ + 8 + 11,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +17+20,

Արարատում՝ գիշերը՝ +12 + 14, ցերեկը՝ + 19 + 22,

Արմավիրում՝ գիշերը՝ +11+13, ցերեկը՝ +18+21,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +5 + 7, ցերեկը՝ + 9 + 11,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +19+22,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +21+25,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +15+17,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +11 + 14, ցերեկը՝ + 20 + 24։