Հայաստանի շրջանների զգալի մասում մայիսի 6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները կանխատեսում են հարավարեւելյան քամու ուժգնացում՝ մինչեւ 15-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանի աստիճանական նվազումը ցերեկը կշարունակվի: Ինչպես NEWS.am-ին հայտնել են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ մինչեւ 15-18 մ/վրկ ուժգնությամբ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +10 +12, վաղը ցերեկը՝ +16 +18։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +4 +8, ցերեկը՝ +9 +13,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +4 +7, ցերեկը՝ +9 +12,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +8 +10, ցերեկը՝ +14 +17,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +3 +6, ցերեկը՝ +8 +12,

Լոռիում գիշերը +5 +8, ցերեկը՝ +11 +15,

Տավուշում գիշերը՝ +7 +10, ցերեկը՝ +13 +17,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +4 +6, ցերեկը՝ +9 +12,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +8 +10, ցերեկը՝ +15 +19,

Արարատում գիշերը՝ +10 +12, ցերեկը՝ +17 +20,

Արմավիրում գիշերը՝ +9 +12, ցերեկը՝ +16 +19,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +4 +6, ցերեկը՝ +8 +11,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +10 +12, ցերեկը՝ +17 +20,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +12 +15, ցերեկը՝ +17 +21,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +6 +9, ցերեկը՝ +10 +14,

Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +10 +13, ցերեկը՝ +16 +20։