Արտահանողներին հորդորում եմ աշխատել իրենց գործունեության հիմքում ընկած միջին տարեկան փոխարժեքով։ Այս մասին մայիսի 5-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նա պարզաբանեց, որ ազգային արժույթի 1 տոկոսով տատանումն ազդում է արտահանման 0,08 տոկոս մակարդակի վրա։ «Եթե դրամը արժեւորվում է 10 տոկոսով, ապա արտահանման ցուցանիշը նվազում է 8 տոկոսով։ Սակայն տեսնում ենք, որ վերջին օրերին դրամը արժեզրկվում է։ Սա նվազեցնում է մտահոգության մակարդակը»,- հավելեց նախարարը։





























