Ուրբաթ առավոտյան պղնձի արժեքը նվազել է դրա խոշորագույն ներկրող Չինաստանում կորոնավիրուսային սահմանափակումների պատճառով, վկայում են սակարկությունների տվյալները։

Comex բորսայում պղնձի հուլիսյան ֆյուչերսները էժանացել են 0,09 տոկոսով՝ հասնելով մեկ ֆունտի դիմաց (մոտ 0,45 կգ) 4,2865  դոլարի։

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հինգշաբթի օրը մեկ տոննա պղնձի արժեքն աճել է 0,17 տոկոսով եւ կազմել 9489,5 դոլար, ալյումինն էժանացել է 1,25 տոկոսով եւ կազմել 2916 դոլար, ցինկը՝ 1,53 տոկոսով՝ մինչեւ 3904,5 դոլար։