WhatsApp-ի մասնագետները ընկերության բլոգի կայքում հրապարակել են տեղեկություն թարմացումների եւ այն գործառույթների մասին, որոնք հասանելի են դարձել կամ հասանելի են դառնալու մեսենջերի օգտատերերին։ Դրանց թվում են արձագանքը հաղորդագրություններին, մինչեւ 2 գբ ծավալով ֆայլերի առաքումը եւ խմբային չաթերի մասնակիցների թվաքանակի ավելացումը։
Տեղեկացվել է, որ այժմ WhatsApp-ի օգտատերերը կկարողանան խմբային չաթերում 512 մասնակից ավելացնել։ Մինչ այդ գործառույթը սահմանափակված էր՝ 256 օգտատեր։
WhatsApp-ը հայտարարել է, որ արդեն սկսել է ներդնել նոր գործառույթները, բայց նորամուծություններն առայժմ հասանելի են սահմանափակ թվով օգտատերերին։ Նշվել է, որ որպեսզի վերոնշյալ հնարավորությունները հայտնվեն մեսենջերում, պարտադիր չէ այն թարմացնել։





























