Մեքսիկական հայտնի հանգստավայրում տեղի ունեցած հրաձագության հետեւանքով մեկ մարդ է զոհվել, եւս վեցը վիրավոր է, գրում է AP-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։

Կասկածյալը ձերբակալվել է։ Հրաձգությունը տեղի է ունեցել պողոտայում, որտեղ կան շատ ռեստորաններ եւ բարեր։

Ավելի վաղ մարտին զբոսաշրջիկները ստիպված են եղել լքել Կանկունի միջազգային օդանավակայանը ուժեղ պայթյունների պատճառով։

Այդ ժամանակ հայտնաբերվել է 4 դի, որոնք լքված են եղել անտառում։ Հաղորդվել է, որ նրանք սպանվել են Հալիսկո կարտելի կողմից։